Ես՝ որպես իշխանական պատգամավոր, Զելենսկու՝ Հայաստան այցի մասին տեղեկություն չունեմ։ Ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները ևս։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հարցին, թե հավանական այդ այցը վտանգեր պարունակո՞ւմ է, Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը դրա մասնագետը չէ, բնականաբար մտածելու տեղիք կարող է լինել, կամ կարող է չլինել։
«Ուկրաինայի նախագահը ընտրված նախագահ է, և ինչպես մյուս երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող են գալ Հայաստան»,-ասաց նա։
Հարցին, թե ամերիկյան կողմն է պնդում, որ Զելենսկին պետք է գա Հայաստան և գնա Ադրբեջան, արդյո՞ք մեսիջ չէ Ռուսաստանին, որպեսզի ցույց տա, որ Հարավային Կովկասի երկրները պատրաստ են ընդունել Զելենսկուն։
«Ձեր հարցի մեջ պնդում եք ասում, ես տեղեկություն չունեմ»,-ասաց Թունյանը։
Հարցին,թե ամեն դեպքում հակառուսական երանգ չկա՞, եթե գա, Թունյանն ասաց․«Ամեն ինչի մեջ էլ հակառուսական երանգ կարող են գտնել, այդ թովւմ Հռոմի կանոնադրության մեջ և այլն»։