Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Նշվում է, որ Էրդողանը այսօր նշում է ծննդյան 70-ամյակը և այդ առթիվ Պուտինը նրան շնորհավորել է։
«Զրույցի ընթացքում նախագահ Պուտինը շնորհավորել է նախագահ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բարեկամական հիմքով հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: