Հետևեք մեզ։

Նման ռեժիմ գոյություն չունի. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին

14:19, 26 փետրվար 2024
Նման ռեժիմ գոյություն չունի. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։


«Ոչ, դեռ հստակ չէ, բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ, իհարկե, կհստակեցնենք, համապատասխան փաստաթղթերի հիման վրա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի, մենք կշփվենք. կիմանանք»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, և Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։