ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարևոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, ԱԺ-ում ունեմ անելիք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, ով արդեն իսկ հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
«Քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար»,-ասել է Պապոյանը։
Նա նշել է, որ այդ որոշումը ընդունել է ի գիտություն. «Քննարկվել են մի քանի տարբերակներ, արդյունքում նման որոշում է կայացվել»,- ասել է նա։