Հետևեք մեզ։

Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ

18:11, 26 փետրվար 2024
Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։ Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։