Հետևեք մեզ։

Փաշինյանը Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու որոշում է ընդունել․ հանձնաժողովը նախագահելու է Պապիկյանը

19:30, 26 փետրվար 2024
Փաշինյանը Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու որոշում է  ընդունել․ հանձնաժողովը նախագահելու է Պապիկյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։

Այս մասին հայտնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը, հանձնաժողովը նախագահելու է ՀՀ պաշտպանության նախարարը։