Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները եւ դրանց առնչվող հարցեր: