Հետևեք մեզ։

Բարձրագույն սպայակազմի անդամները ատեստավորումը գերազանց հանձնելու դեպքում կստանան 1 մլն 75․ 000 դրամ վարձատրություն

11:43, 27 փետրվար 2024
Բարձրագույն սպայակազմի անդամները ատեստավորումը գերազանց հանձնելու դեպքում կստանան 1 մլն 75․ 000 դրամ վարձատրություն

Բարձրագույն սպայակազմի անդամները ատեստավորումը գերազանց հանձնելու դեպքում կստանան 1 մլն 75․ 000 դրամ վարձատրություն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ՊՆ տեղակալ Կարեն Բրուտյանը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի ներկայացման ընթացքում փոխնախարարը նշել է, որ ՀՀ ԶՈւ–ում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։


«Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի»,– ասել է նա։


Անդրադառնալով կոնկրետ զինվորական հաստիքներին՝ Բրուտյանը նշել է, որ դրանք բաժանվում են ըստ մարտական գործառույթների․ «Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում` պահանջվող որակավորումը պարբերաբար պետք է վերահաստատվի, լինի ատեստավորում»։

Փոխնախարարը նշել է, որ ատեստավորման բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կլինի 418 505 դրամ, լավի դեպքում` 530 505 դրամ, գերազանցի դեպքում` 570 505 դրամ։ Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի պայմանագրային զինվորականները առանց ատեստավորման կկազմի 110 000 դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում՝ 262 000 դրամ, լավի դեպքում` 489 000 դրամ, գերազանցի դեպքում` 526 հազար դրամ։

Բարձրագույն սպայակազմի անդամների՝ ատեստավորման բավարար գնահատականի դեպքում վարձատրությունը կլինի 890 000 դրամ, լավի դեպքում` 1 մլն 35 000 դրամ, գերազանցի դեպքում` 1 մլն 75 000 դրամ։