Հետևեք մեզ։

Իմ եղբայրը կամ ես չենք կարող հանցագործություն գործել և կուլիսում քննարկել, ինչ վերաբերում է իմ բարեկամին, վստահ եմ՝ սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյան

12:22, 27 փետրվար 2024
Իմ եղբայրը կամ ես չենք կարող հանցագործություն գործել և կուլիսում քննարկել, ինչ վերաբերում է իմ բարեկամին, վստահ եմ՝ սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյան

Իմ եղբայրը կամ ես չենք կարող հանցագործություն գործենք, չգիտեմ, երկրի վարչապետ, ՍԴ նախագահ կամ որևէ պաշտոնյա կուլիսում քննարկում անենք և գործը ծածկադմփոց անենք։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն գործով անցնող հարսին և նրան կալանավորելուն, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչ վերաբերում է իմ բարեկամին, ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալվել է և իմ բարեկամի վերաբերյալ մասը ժամանակի ընթացքում կպարզվի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնեն»։

Հարցին, թե չի՞ ստացվում, որ Քննչական կոմիտեն և ԱԺ-ն հակասություն ունենք, պետության այդ երկու կառույցների միջև հակասություն կա, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի ստացվում այդպես, և բացի այդ նրանք իրար  հետ առնչություն չունեցող մարմիններ են։
«Եվ ես պնդում եմ, որ անընդունելի է, մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելը, դատարանի այդ որոշումը համարում եմ անթույլատրելի»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


Հարցին, թե եթե պարզվի, որ մեղավոր են, ի՞նչ կանի, ասաց, որ անկախ թե ով է, պետք է կրի իր պատիժը, բայց համոզված է, որ այդպես չէ։