Հետևեք մեզ։

Մենք ՀԱՊԿ-ին մեկ հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան․ Ալեն Սիմոնյան

12:37, 27 փետրվար 2024
Մենք ՀԱՊԿ-ին մեկ հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան․ Ալեն Սիմոնյան

Մենք ՀԱՊԿ-ին մեկ հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան․ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, ո՞րն է այդ գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել։ Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն իրեն անաջատել է,և չի աշխատում։

Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե այդ պարագայում էլ ինչու՞ ենք մնացել ՀԱՊԿ-ում, ասաց՝ պետք է մի փոքր վստահել իշխանություններին։ Հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ-ին այլընտրանքը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է, և ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելն է, որովհետև մենք այդպես արեցինք, և երբ եկավ իքս պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ դա թույլ տա քաղաքական մակարդակով, ոչ միայն թույլ տվեց, այլ նաև շատ բաների վրա աչք փակեց, հետո մեզ մեղադրեց ինչ-որ ժամանակագրության մեջ, որն էլ հակառուսական ալիք բարձրացրեց»։