Հետևեք մեզ։

ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է քննություն (լուսանկարներ)

13:00, 27 փետրվար 2024
ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է քննություն (լուսանկարներ)

Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: