Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա կգործուղվեն Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։