Երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնեց, որ Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Hayastan.news-ն ԱԺ-ից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2024 թվականի փետրվարի 27-29-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) եւ մարտի 1-3-ը Անթալիա (Թուքիայի Հանրապետություն) կգործուղվի նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։