Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասվում է գրության մեջ։