Հետևեք մեզ։

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել․ Նիկոլ Փաշինյան

15:29, 27 փետրվար 2024
Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել․ Նիկոլ Փաշինյան

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Բեռլինում կայանալիք հանդիպմանը առաջընթաց կարձանագրվի։

Այս մասին Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ Հունաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները և ներկայացրել, թե ուր են հասել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ինչ խնդիրներ կան՝ հետագա առաջընթացն ապահովելու համար։

«Տեղյակ եք, որ ապագայում սպասվում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- հավելեց նա։