Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին

18:22, 27 փետրվար 2024
Ջեյհուն Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այս մասին տեղեկություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ, նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։