ԱՄՆ-ը շարունակում է Ադրբեջանին և Հայաստանին կոչ անել երկարաժամկետ համաձայնության հասնել: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Ես հայտարարություններ չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա Բեռլինում փետրվարի 28-29-ը։