Եղջերաթաղանթի փոխպատվաստումներն էլ են կարևոր, բայց երիկամների, լիարդի, սրտի փոխպատվաստումները շատ ավելի կարևոր են։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա նշեց՝ պետք է հավելյալ ջանքեր գործադրել՝ ունենալու առաջին դեպքը և առաջ գնալու։
«Օրենքները 22 տարի առաջ են ընդունվել, բայց եթե այդքան հեշտ լիներ, արդեն կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցությունից, որ մահը վատ բան է, բայց մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ։ Ես օրինակ երբեք չեմ հրաժարվի իմ մահվան դեպքում իմ օրգանները հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն»,- ասաց Թորոսյանը։