Ադրբեջանական կողմը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին։
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդենիզ օղլուն Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմաններում։ Մեր զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ անհապաղ սկսված որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Ավելի վաղ հայկական ԶՄԼ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։
ՀՀ ՊՆ-ն դեռ չի արձագանքել տարածված տեղեկությանը։