Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը մեջբերում է թուրքական թերթերից մեկը։
Ավելի վաղ Աքարը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կախված են ադրբեջանա-հայկական հարաբերություններից։
Նշենք, որ Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել են 2021 թվականի դեկտեմբերի սկզբին։ Երկու կողմից էլ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։