Հետևեք մեզ։

Զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է 5783 զինծառայող, գերազանց է ստացել 91, անբավարար՝ 2957 զինծառայող․ Բրուտյան

14:14, 28 փետրվար 2024
Զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է 5783 զինծառայող, գերազանց է ստացել 91, անբավարար՝ 2957 զինծառայող․ Բրուտյան

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ունեցած իր ելությում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մանրամասներ է ներկայացրել զինծառայողների ատեստավորման գործընթացի վերաբերյալ։

 

Բրուտյանը նշել է, ատեստավորում անցնելու հայտ է ներկայացրել 5908 զինծառայող, մասնակցել է 5783 զինծառայող, որոնցից 2826-ը հաջողությամբ անցել են այն։

 

«Ատեստավորմանը մասնակցել է 5783 զինծառայող, գերազանց է ստացել 91 զինծառայող, լավ՝ 583-ը, բավարար՝ 2152-ը, անբավարար՝ 2957-ը»,-ասել է Բրուտյանը։

 

Նրա խոսքով` փետրվարի 29-ին նախատեսվում է 980 զինծառայողի ատեստավորում, ևս 628 զինծառայող ատեստավորում կանցնի մարտի 4-7-ը: