ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քևին Ստիլը և դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 27-ին հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ տրամադրելու ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց։ Օգնությունը, որը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ և հագուստ, տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով։
ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը 40 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել Լոռիում հանգրվանած արցախցիներին
15:38, 28 փետրվար 2024