Դավիթ Բալայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր․ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 32-ը, ձայները բաշխվել է հետևյալ կերպ․ 32 կողմ, 0 դեմ։ Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց Հաշվեքննիչ հանձնաժողովի ղեկավար Նարեկ Բաբայանը։
«Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու էր ընտրել Դավիթ Բալայանին: