Հետևեք մեզ։

Որտեղի՞ց Բորելին տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

16:06, 28 փետրվար 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Ջոզեֆ Բորելի ոչ ադեկվատ հայտարարությունները մեզ հիասթափեցրել են։ Այս մասին փետրվարի 28-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը։

 

«Նախ՝ նրա հայտարարությունները որեւէ իրականություն չեն արտացոլում եւ հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի հասցեին։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը հիմնված է մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու իբր նախապատրաստվելու հետ»,- ասել է Ալիևը։

 

Նա նշել է, թե «պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։