Բեռլինում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ։
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։