ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել էԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ:
«Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ: Մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում նրա մեծ ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում:
Նիկոլայ Ռիժկովն իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում»,- նշել է Սարգսյանը: