Հետևեք մեզ։

Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները․ Զախարովա

17:17, 28 փետրվար 2024
Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։


«Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած տարածաշրջանում հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որի արդյունքում պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, մենք և ՀԱՊԿ մյուս անդամները մեղավոր չեն, որ այս որոշումը մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է Զախարովան։


«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան. նվազել է»,- հավելեց նա։