Հետևեք մեզ։

Եթե նախագծման փաստաթղթի տրամաբանությունը բխի Ալմա-Աթայի հռչակագրից, հնարավոր է 2-3 ամսում ունենալ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ․ Գրիգորյան

17:23, 28 փետրվար 2024
Եթե նախագծման փաստաթղթի տրամաբանությունը բխի Ալմա-Աթայի հռչակագրից, հնարավոր է 2-3 ամսում ունենալ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ․ Գրիգորյան

Երբ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվեն, տվյալ փաստաթղթի նախագիծը կդրվի ներպետական շրջանառության մեջ։

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կախված բովանդակությունից՝ ինչ կոնսենսուսի կգանք, բայց, ամենայն հավանականությամբ, որպես օրենքի նախագիծ կշրջանառվի երկու երկրում էլ։ Այժմ համատեղ գործունեության կանոնակարգն ենք քննարկում»,- նշել է Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ եթե նախագծման փաստաթղթի տրամաբանությունը բխի Ալմա-Աթայի հռչակագրից, հնարավոր է 2-3 ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը հաստատելուց հետո կմեկնարկի բուն գործընթացը։ Ըստ փոխվարչապետի՝ դա երկար ժամանակ կտևի, սակայն բոլորի համար արդեն պարզ կլինի՝ ինչով են զբաղված հանձնաժողովները։