ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա միջպետական համաձայնագրի հոդվածի դրույթների խախտման համար։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին․
«Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին։ Սակայն միայն այն երկու ամիս այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նախարարությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել է գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները, անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձնագրվել է, որ խախտվել են 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ։