Հետևեք մեզ։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 97-րդն է

12:52, 06 ապրիլ 2023
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 97-րդն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։

Նախորդ աղյուսակի համեմատ՝ հավաքականը նահանջել է երկու աստիճանով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Թուրքիային 1:2 հաշվով պարտվելուց և ընկերական խաղում Կիպրոսի հետ 2:2՝ ոչ ոքի խաղալուց հետո։

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Երկրորդը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է, Բրազիլիան երրորդն է։