Հետևեք մեզ։

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ Անալենա Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

22:50, 28 փետրվար 2024
Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպումը․ Անալենա Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ.