Հետևեք մեզ։

Չնայած Փաշինյանի աղմկոտ հայտարարություններին՝ Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար․ Ղազախստանի ԱԳՆ

11:16, 29 փետրվար 2024
Չնայած Փաշինյանի աղմկոտ հայտարարություններին՝ Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար․ Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու համար։

Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

Նա նշել է, որ կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել նաև Ղազախստանի Հանրապետության անվտանգության համար, և դա կշարունակի կատարել նաև ապագայում։

Վասիլենկոն հավելել է, որ չնայած ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարություններին, Ղազախստանը դեռևս չի տեսել Հայաստանի կողմից կազմակերպությունից դուրս գալու իրավական որևէ քայլ։

«Ղազախստանի ներկայացուցիչը ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, եւ երկիրը փորձում է ամրապնդել ՀԱՊԿ-ը, քանի որ դա շատ կարեւոր է պետության անվտանգության համար»,- ընդգծել է Վասիլենկոն։