«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր, ընկերության ընդհանուր ժողովը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը:
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ ասաց․ «Կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, հենց ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն եւ ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձեւաչափը չէ»: