13։57- Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնեց․
«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»:
13։39-Բեռլինի «Վիլլա Բորսիգ»-ում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների երկրորդ օրը։
Այս մասին տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան օգտահաշվում։
Նշենք, որ կողմերի միջև բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին։