Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:
Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տնտեսվարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն, hեռ․ 080 00 10 08 կամ 060 84 44 44։