Ադրբեջանում ձերբակալվել է հանրապետության վեց քաղաքացի, որոնց վերագրվում է Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու, երկրում զինված անկարգություններ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։
Ադրբեջանի ՆԳՆ-ի, ՊՎԾի և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ նշվում է՝ բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցել են Ադրբեջանի քաղաքացի Արիֆ Ջումշուդովի հետ և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխություն կազմակերպելու և կրոնական պետություն ստեղծելու համար։
Նշվում է, որ ձերբակալվածները ներկայացել են հավատացյալներ, սոցցանցերում քարոզչություն են իրականացրել կրոնական արմատականության օգտին։
Ըստ գերատեսչությունների հաղորդագրության՝ վերոնշյալ անձինք զբաղվել են Իրանից թմրամիջոցների ներկրմամբ և վաճառքով։