Ռուսաստանի Դաշնության անկախությունը, ինքնաբավությունն ու ինքնիշխանությունը պետք է հաստատվեն ամեն օր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի բարեկամներ, անկախություն, ինքնաբավություն, ինքնիշխանություն, դա պետք է ապացուցվի, հաստատվի ամեն օր»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովում իր ամենամյա ուղերձի հայտարարության ժամանակ։
Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը ամեն տարի դիմում է Դաշնային ժողովին՝ ուղերձով երկրում տիրող իրավիճակի և ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին։ Նախագահի ուղերձը որոշում է երկրի զարգացման վեկտորը և, որպես կանոն, դառնում է օրենքների ու հրամանագրերի հիմք։