Հետևեք մեզ։

Արևմտյան երկրները կարծում են, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մուլտֆիլմ է. Պուտին

15:42, 29 փետրվար 2024
Արևմտյան երկրները կարծում են, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մուլտֆիլմ է. Պուտին

Արևմտյան երկրներն արդեն մոռացել են, թե ինչ է պատերազմը, նրանք կարծում են, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ինչ-որ մուլտֆիլմ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Սրանք մարդիկ են, ովքեր չեն անցել դժվարին փորձությունների միջով, նրանք արդեն մոռացել են, թե ինչ է պատերազմը: Մենք, նույնիսկ մեր ներկայիս սերունդը, նման դժվար փորձությունների միջով անցանք Կովկասում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ժամանակ, հիմա՝ հակամարտության համատեքստում Ուկրաինայում նույն բանն է տեղի ունենում։ Նրանք (Արևմուտքը - խմբ.) կարծում են, որ իրենց համար այս ամենը ինչ-որ մուլտֆիլմ է»,- ասել է Պուտինը՝ կարդալով Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձը։