Հայաստանն ու Ադրբեջանը գնում են համարձակ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննաալենա Բերբոքը։
«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել:
Այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր է»,-գրել է նա։