Հետևեք մեզ։

Պաշտոնական Բաքուն մերժել է Եվրախորհրդարանի բանաձևը

16:34, 29 փետրվար 2024
Պաշտոնական Բաքուն մերժել է Եվրախորհրդարանի բանաձևը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադենը ​​մեկնաբանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատրաստված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցի» համաձայն ընդունված բանաձեւը։

 

ԱԳՆ պաշտոնյան, ի պատասխան տեղական մամուլի հարցին, ասել է, որ դատապարտում է զեկույցը։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը», որտեղ բոլոր փաստերը խեղաթյուրված են, զրպարտիչ և բացարձակապես անհիմն,դրանք լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։

Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, որ Եվրախորհրդարանի անդամները գերի են պոպուլիստական ​​քաղաքականությանը և որքան հեռու են մեր տարածաշրջանի նկատմամբ պատշաճ ռազմավարական մոտեցում մշակելուց։

Քանի դեռ Եվրամիությունը վերջ չի տվել իր կառույցներում այս կամայականությանը, կառույցի արտաքին և անվտանգության քաղաքականությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների համակարգում նրա ուտոպիստական ​​մոտեցումների գերին»,- նշել է ԱԳՆ պաշտոնյան։