Հետևեք մեզ։

Ես ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է. Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ (լուսանկար)

19:05, 29 փետրվար 2024
Ես ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է. Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ (լուսանկար)

Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, միավորումների ներկայացուցիչների և ակտիվիստների հետ։ Այս մասին հայտնում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը.

 

Նրա փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին հորդորել է խոսել առավելագույնս բաց, չխուսափել որևէ հուզող հարցից, չկաշկանդվել ցավոտ ու անլուծելի թվացող խնդիրների բարձրաձայնումից։

«Անլուծելի խնդիր գոյություն չունի։ Ճիշտ ձևակերպենք հարցը, ճիշտ հասկանանք առաջնահերթությունները, ու միասին, գրագետ աշխատելու դեպքում արդյունք անպայման լինելու է։ Ես Ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է», -ասել է Գագիկ Ծառուկյանը։

Տոնոյանի տեղեկացմամբ` հանդիպումն անցել է գործնական, աշխատանքային մթնոլորտում, երիտասարդությանը հարիր անկեղծ ու մարդկային շեշտադրումներով։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր և դրանց լուծման ճանապարհները։ Քննարկվել են կոնկրետ գաղափարներ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական։