Հետևեք մեզ։

Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ կենցաղային նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանը` Փաշինյանին

19:46, 29 փետրվար 2024
Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ կենցաղային նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանը` Փաշինյանին

168 Hours-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից երեկ հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

 

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը: 

 

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: 

 

Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է: 

 

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

 

Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը՝ իր թիմը, պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով Կառավարությանը նամակ-նամակի հետևից գրեր, չէր կարող գրեր՝ վերահաս արհավիրքի առաջ եք․ Փաշինյան (տեսանյութ)