Հետևեք մեզ։

Մեծ քայլերով գնում ենք պատերազմի, Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի. Սամվել Բաբայան. «Ազատություն»

20:04, 29 փետրվար 2024
Մեծ քայլերով գնում ենք պատերազմի, Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի. Սամվել Բաբայան. «Ազատություն»

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

 

Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։

 

Թեհրանը, ըստ Սամվել Բաբայանի, դեմ է այդ ավտոճանապարհի տրամադրմանը, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։

 

«Մենք ունենք այսօր ճանապարհային քարտեզ, այպես ասենք, «Խաղաղության խաչմերուկ» կոչված, որը ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի։

 

Փորձեմ հիմնավորել։ Եթե Թուրքիան 220 կիլոմետր ճանապարհ է կառուցում, այս տարի տենդեռը սկսվել է, երկաթուղի և տրանսպորտի մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստան արել է, հիմա հակառակ՝ եկել է Հորադիս ու գալիս է դեպի այստեղ, այսինքն՝ մեջտեղը մնում է Հայաստանը, մենք այդ ճանապարհը չենք տալիս, գործող իշխանությունը հայտարարում է, ասում է՝ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, չկա նման բան, կա խաղաղության խաչմերուկը Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանավ, ուզում են, թող օգտվեն։

 

Դրա համար Ադրբեջանը երբ վստահ առանց մեր համաձայնության արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, Թուրքիան բանակի 17 միլիարդ բյուջեից հասցրել է 43, թե 44 միլիարդի, Ադրբեջանը 2.8 միլիարդից 6 միլիարդի է հասցրել, այդտեղ խաղաղություն չկա։ Մենք մեծ քայլերով գնում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք», - ասաց Սամվել Բաբայանը։

 

«Ես ի՞նչ եմ առաջարկում, ես ասում եմ՝ եկեք որոշենք՝ որ ճանապարհն ենք ընտրում։ Ադրբեջանն առաջարկում է տարածաշրջանի լոգիստիկ ճանապարհները, որը և Հայաստանի, և Թուրքիայի, և Կենտրոնական Ասիան, և դա ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի կարծիքն է, Ռուսաստանի տակից դուրս բերել և Կենտրոնական Ասիան, և Կովկասը»։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։