Հետևեք մեզ։

Արտաքին քաղաքական հարցերի շուրջ տեսլականների տարբերություններ. Էդմոն Մարուքյանն ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանին

20:42, 29 փետրվար 2024
Արտաքին քաղաքական հարցերի շուրջ տեսլականների տարբերություններ. Էդմոն Մարուքյանն ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը ազատման դիմում է ներկայացրել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: 

 

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում: 

 

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին: 

 

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։