Հետևեք մեզ։

Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացրել

23:07, 29 փետրվար 2024
Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացրել

Փաշինյանը ՔՊ-ականների հետ քննարկել է եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարությունից։

«Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,- ասվցած է հայտարարության մեջ։