Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

09:43, 01 մարտ 2024
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

 

«Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

 

 

Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։

Փողոց դուրս եկած քաղաքացիները, որոնք նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին  ցուցարարներին հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։