Հետևեք մեզ։

Մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն ՀՀ երջանիկ ապագայի․ Տիգրան Ավինյան

10:49, 01 մարտ 2024
Մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն ՀՀ երջանիկ ապագայի․ Տիգրան Ավինյան

Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,-գրել է Ավինյանը։