Հետևեք մեզ։

Մարտի 1-ը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և կազմակերպված բախումների արդյունք է․ Սեյրան Օհանյան

12:05, 01 մարտ 2024
Մարտի 1-ը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և կազմակերպված բախումների արդյունք է․ Սեյրան Օհանյան

Մարտի 1-ը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և կազմակերպված բախումների արդյունք է։ Դրանց շրջանակում կան դատապարտված մարդիկ, որոնք ստույգ տեղեկություններ ունեն։ Այդպիսի մարդ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին ԱԺում ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


«Որքան ես տեղյակ եմ, արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՆԳ ստորաբաժանումների հետ միասին ՀՀ ԶՈՒ-ն իրականացրել է կարևոր օբյեկտների պահպանություն։ Այդ ժամանակ տարբեր զարգացումների ընթացքում կոչե են եղել Զինվեք, հակադարձեք, ես որպես ԳՇ պետ ամեն օր տեղեկություն էի ստանում, որ հնարավոր է լինել բախումներ, հարձակումներ ԶՈՒ զորամասերի վրա։ Ավելի լավ կլինի այդ հարցը տալ նրանց, ովքեր այդ իրադարձությունների կիզակետում են եղել և դատապարտվել են»,- ասել է նա։


Հարցին՝ իրավապահների գործողությունները արդյո՞ք ճիշտ պահին են արվել, Օհանյանը նշել է․ «Իմ տեղեկություններով իրավապահները գործել են արտակարգ դրության ռեժիմի շրջանակում, այն բախումները, որոնք եղել են, դրանք կազմակերպված են եղել և որոշակի հրահրման միտում են ունեցել»։