Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է արդյունավետ և դրական մթնոլորտում։ Այս մասին Անթալիայում «Խաղաղություն, զարգացում և կապ Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի օրակարգը բաղկացած է խաղաղությունից և տարածաշրջանային համագործակցությունից։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը մշակել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Կողմերի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակվում են։ Առաջնորդների հանդիպումն անցել է արդյունավետ և դրական մթնոլորտում»,- ասել է նա։