Հետևեք մեզ։

Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, կապված չէ խաղաղության հարցի հետ․ Ռուբեն Ռուբինյան

13:47, 01 մարտ 2024
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, կապված չէ խաղաղության հարցի հետ․ Ռուբեն Ռուբինյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապը Հարավային Կովկասում» խորագրով։ Այնտեղ որպես բանախոս հանդես են գալիս  Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀՀ սահմանադրության փոփոխման վերաբերյալ հարցին, նշել է՝ դա ՀՀ ներքին գործն է։

«Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, կապված չէ խաղաղության հարցի հետ։ Հայաստանը Ադրբեջանից որևէ տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, բայց կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի  և դա կլինի խաղաղության պայմանագիրը։ Մենք անում ենք հնարավորը՝ խաղաղության հասնելու համար, բայց Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում։ Հուսով ենք, որ սա կփոխվի: Մնում է ավարտել տեխնիկական աշխատանքները»,- Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ ասել է նա։